Միջազգային Որակի նշան

International Quality Mark

«Որակի-նշան» ընկերությունն իր 5-ամյա կենսագրությամբ, չնայած կարճ, բայց  խոստումնալից ճանապարհով հաստատուն տեղ ունի  տեղեկատվական հարթակում`շնորհիվ իրականացրած  աննախադեպ նախագծերի:


Ընկերության մասնագիտական խորհուրդը, անկախ փորձագիտական հանձնաժողովի և լրագրողական ուսումնասիրությունների արդյունքում ամենամյա կտրվածքով ուսումնասիրում և գնահատում է տարբեր ոլորտները, բացահատվում են տարվա բարձր ցուցանիշներ արձանագրած կազմակերպությունները, ընկերությունները, առաջատար գործարարները, հանրային ծառայողներն և ուղղակի իրենց ոլորտի նվիրյալների անունները, իսկ սնունդ արտադրող առաջատար ընկերությունները բացահայտվում են դեկուստացիայի՝ համտեսման արդյունքում: 

730

Գործընկերներ

651

Ապրանքանիշ

5

Տարիների փորձ

1289

Հաճախորդներ

Գործունեություն

Սննդի որակ

Սննդի որակը իր մեջ ներառում է սննդի համը, հոտը և տեսքը,ինչպես նաև սննդային արժեքը և անվտանգությունը։ 

Առողջապահություն

Հիվանդանոցներիի և կլինիկաների որակի գնահատումը ներառում է մի շարք գործոններ:
Առաջին կարևոր հանգամանքը բժշկական անձնակազմի որակավորումն ու փորձն է: Մեծ դեր են խաղում նաև ժամանակակից սարքավորումները և մաքուր միջավայրը։ ԵՎ իհարկե, բարձրորակ կլինիկաները կարևորում են հիվանդների գոհունակությունը:

IT ընկերություններ

Բարձր վարկանիշով ՏՏ ընկերությունները ունեն բազում հաջողված նախագծեր և դրանք մատուցելու հմտություն՝ հաճախորդներին պահելով գոհ և տեղեկացված։

Խմիչքներ

Որակյալ ալկոհոլային խմիչքները, ինչպիսիք են վիսկին, կոնյակը և գինին, պատրաստվում են բարձրորակ բաղադրիչներից, ապա կատարվում է մանրակրկիտ թորում և երկարատև հնեցում: Մասնագետները դրանք հիմնականում գնահատում են՝ ելնելով գույնից, բույրից, համից և հեղինակությունից:

Մրցանակաբաշխություն

Որակի Նշան Մոնակո 2024

Որակի նշան Դուբայ 2023

Որակի Նշան Փարիզ 2023

Որակի նշան Դուբայ 2023

Մրցանակաբաշխություն

Մասնակցության հայտ Մոնակո 2024

Սույն թվականի սեպեմբերի 2-5-ը Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում   կկայանա  «INTERNATIONAL QUALITY MARK Monte Carlo  2024» մրցանակաբաշխությունը, որին կմասնակցեն  հայ գործարարներ, բժիշկներ և արվեստի ներկայացուցիչներ։ Ներկա կլինեն նաև պատվավոր հյուրեր աշխարհի տարբեր անկյուններից։ 


Ստորև ներկայացնում ենք մասնակցության փաթեթի պայմանները՝

  • Երևան - Նիս- Երևան ավիատոմս (2 անձ) Ավստրիական ավիաուղիներ
  • Կեցություն Մոնտե Կառլո  Hôtel Hermitage Monte-Carlo 5* հյուրանոցում` 3գիշեր 4 օր 
  • Գալա միջոցառմանը մասնակցության հրավեր (2 անձ) Hôtel de Paris Monte-Carlo
  • «Որակի Նշան» մրցանակի և հավաստագրի տրամադրում  Մոնտե Կառլոյի միջոցառման շրջանակներում
  • Ընկերության և ղեկավարի  մասին տեսաֆիլմի նկարահանում
  • Միջոցառման ցուցադրում հայաստանյան առաջատար հեռուստաընկերություններից «Շանթ» կամ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում 
  • Միջոցառման լուսաբանում տեղական առաջատար 15 կայքերի միջոցով
  • « Որակի նշան » լոգոյի օգտագործման իրավունք
  • Արձանագրության տրամադրում, «Միջազգային  Որակի նշան» բառի թույլտվություն 3 լեզուներով:
     

 

Մեդիա

Բլոգ

Հայտնի են՝ «Տարվա բժիշկ, տարվա բուժկենտրոն» անվանակարգում մրցանակաբաշխություն հաղթողների անունները
27.12.2022

 

«Որակի նշան» ընկերությունը դեկտեմբերին «Աղաբաբյանս» ռեստորանային համալիրում կազմակերպել էր «Տարվա բժիշկ, տարվա բուժկենտրոն» անվանակարգում մրցանակաբաշխություն։ 

 

«Տարվա լավագույն բուժկենտրոն»-ներ ճանաչվեցին ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային  և «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնները, իսկ Սևանի ու «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոնը»-ները`  որպես մարզային լավագույն հաստատություններ: 

 

«Տարվա լավագույն վիրաբուժության կլինիկա» անվանակարգում մրցանակ ստացավ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի Վիրաբուժության կլինիկան: 

 

«Տարվա լավագույն ուռուցքաբան» է ճանաչվել «Իրա Մեդիքլ Գրուպի» բժշկական կենտրոնի ավագ ճառագայթային ուռուցքաբան Ներսես Քարամյանը։

 

 «Տարվա լավագույն մարզային էնդոսկոպ եւ ընդհանուր վիրաբուժության ծառայություն» անվանակարգում մրցանակ է ստացել «Մարտունու բժշկական կենտրոնի» համապատասխան բաժանմունքը:

 

Իրենց «Որակի նշանը» ստացան նաև «Dօctor Face» ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոնը, «Հայբրիդ» լաբորատորիան։ 

 

Իսկ  «Տարվա լավագույն էնդոկրին ծառայություն» անվանակարգում մրցանակի արժանացավ «Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոկրին ծառայությունը:  


«Միջազգային ստանդարտներին համապատասխան բժշկական կենտրոն» անվանակարգում՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնը։   

 

«Առողջապահության ոլորտում լրջագույն նվաճումներ գրանցած գերդաստան» անվանակարգում մրցանակ է ստացել Օկոևների ընտանիքը:  

 

«Տարվա լավագույն  պտղաբերության կենտրոն» է ճանաչվել «Ֆերթիլիթի Սենթր» Պտղաբերության կենտրոնը: 

 

«Տարվա լավագույն դիմածնոտային վիրաբուժական բաժանմունք» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը: 

 

«Նյու մեդ» բժշկական կենտրոնի պլաստիկ, ռեկոնստրուկտիվ վիրաբուժության, միկրովիրաբուժության բաժանմունքն էլ արժանացել է «Տարվա լավագույն պլաստիկ, ռեկոնստրուկտիվ վիրաբուժության, միկրովիրաբուժության բաժանմունք» մրցանակին:

 

«Տարվա լավագույն օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք» անվանակարգում էլ`«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքը:

 

«Տարվա լավագույն կրծքային և ընդհանուր վիրաբուժության ծառայություն» անվանակարգում հաղթել են Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի կրծքային և ընդհանուր վիրաբուժության ծառայությունը, Միքայելյանի անվան  վիրաբուժության ինստիտուտի կրծքային վիրաբուժության բաժանմունքը: 

 

Վանաձորի Գևորգ Նիկողոսյանի անվան  «Դենս» ատամնաբուժական կլինիկան լավագույնն է ճանաչվել «Մարզային լավագույն ատամնաբուժական կենտրոն» անվանակարգում:

 

«Տարվա լավագույն գլաուկոմայի բաժանմունք» անվանակարգում «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» աչքի կլինիկայի գլուկոմայի բաժանմունքը: 
Ռազմահայրենասիրական գործում ունեցած կարևոր ավանդի համար`  

 

«Զինվոր հայրենյաց» անվանակարգում հետմահու պատվոգրի արժանանացավ Հայկ Հակոբյանը։ Մրցանակը ստացավ հերոսի մայրը՝ Էլմիրա Հակոբյանը։

 

Նյութի սկզբնաղբյուրը՝   www.newinfo.am

Նյութի հղումը՝   https://newinfo.am/am/Post/46231?fbclid=IwAR3JPXFfKAoq0roeO-tJ-_KyO53ig13MFjOxIuzOzCtyptlxlC2Fm9nFOYg

Տարվա հանրային ծառայող և Տարվա ապարանքանիշ. Ովքեր են 2022-ի լավագույնները
26.12.2022

 

Տարվա հանրային ծառայող և Տարվա ապարանքանիշ

«Որակի նշան» կազմակերպությունը, ամփոփելով տարին, դեկտեմբերին «Աղաբաբյանս» ռեստորանային համալիրում կազմակերպել էր մեծ մրցանակաբաշխություն։

Կատարված ուսումնասիրությունների արդունքում <<Որակի նշանի>> են արժանացել տարբեր ոլորտների առաջատար ընկերություններ, բժշկական կենտրոններ, ինքնակառավարման մարմինների ղեկավարներ  և իրենց ոլորտում ուրույն ձեռագիր ունեցող անհատներ:

Տարվա մարզպետ է ճանաչվել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ «Մարզային կառավարման լավագույն մոդելի մշակում, հանրային աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն, բարեխիղճ  աշխատանք»  անվանակարգում հաղթող են  Քաջարանի համայքի ղեկավար Մանվել Փարամազյանը,  Լոռի Բերդ համայնքի ղեկավար և ավագանու անդամ Արայիկ Ներսիսյանը։ Կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հակոբ Մխիթարյանը ներկայացրեց մյուս մրցանակիրներին։ «Սպասարկման ոլորտում տարվա առաջատար սուպերմարկետների ցանց» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ծիրան սուպերմարկետների ցանցը։ Իրենց «Որակի նշանը» ստացան նաև «Մեղրու Ճանապարհա-շինարարական շահագործման ձեռնարկությունը»: Իրենց «Որակի նշանը»  ստացան նաև  «Մեղրու Ճանապարհա-շինարարական  շահագործման ձեռնարկությունը», <<Ալավերդու>>  բժկական կենտրոնը,  «Եղեգնաձոր» ջրօգտագործողների  ընկերությունը, «Սովթ Պապիրուս», «Մոսէքսո», «Vega Home», «Հոմլենդ», «Մառանիկ», «Դանդեսրտ», «Բայազետ», «Արմպլաստ»,  «Կաթնառատ» ընկերությունները և Աշոցքի պանրի գործարանը։ «Բեկոն պրոդուկտ», «Դարոյնք» ընկերություններն ու «Դիլիջան» գարեջրի գործարանը ևս մրցանակակիրների ցուցակում են։Մրցանակ ստացավ նաև «Նռենե» հայկական արտադրությամբ կոսմետիկան։ «Որակի նշան» մրցանակին արժանացավ «Աղաբաբյանս» ռեստորանային համալիրը: «Փորձագիտական ուսումնասիրությունների և լաբորատոր ստուգումների արդյունքում, որպես որակյալ ու անվտանգ հայկական արտադրանք ապահովող ընկերություն»  անվանակարգում աչքի են ընկել իրենց որակյալ արտադրատեսակի սպառմամբ և գեղեցիկ ներկայացմամբ` «Չրենի» չրերի գործարանը, «Գավառի հաց», «Լ-Ամելի», «Թումանյան նոթատետրերը», «Մարաշի սվիթս»  և «Լա Մեռոն»  ընկերությունները: «Որակի նշան» կազմակերպությունը նախատեսում է «Տարվա հանրային ծառայող, տարվա ապրանքանիշ -2023» մրցանակաբաշխությունը  իրականացնել Դուբայում։

 

Նյութի սկզբնաղբյուրը՝ www.1in.am

Նյութի հղում ՝  https://www.1in.am/3206288.html

Տարվա հանրային ծառայող և Տարվա ապարանքանիշ․ «Որակի նշան 2022» մրցանակաբաշխությունը՝ Դուբայում
27.12.2022

 


Ամփոփելով տարին «Որակի նշան»  կազմակերպությունը նոյեմբերի 5-ին Դուբայում կազմակերպեց ամենամյա հայկական որակի մրցանակաբաշխությունը։ Այն առաջին հայկական մեծամասշտաբ մրցանակաբաշխությունն էր, որը կայացավ Հայաստանի սահմաններից դուրս։

Մրցանակաբաշխության կազմակերպիչ «Որակի նշան» ընկերությունն իր առաքելությունն է համարում հայկական արտադրողներին,ւ հանրային ծառայություն ոլորտում աշխատող ընկերություններին, ինքնակառավարման մարմիններին, ավելի ճանաչելի դարձնելը ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս։ 

Այդ նպատակով ընկերությունը Դուբայ էր հրավիրել  մի շարք հանրային ծառայողների և հայ գործարարների, շուրջ 22 կազմակերպությունների, որոնք ոչ միայն ստացան իրենց միջազգային «Որակի նշան»-ը, այլև  հնարավորություն ունեցան   ընդլայնելու իրենց գործունեությունը երկրի սահմաններից դուրս։

Մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում  ներկայացված են եղել արվեստի գործիչներ, հանրային ծառայողներ, առողջապահական ոլորտը ներկայացնող կազմակերպություններ և  բիզնես էլիտայի ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անդրանիկ Գասպարյանը, Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը։ Համայնքային կառավարման ոլորտից  մրցանակներ ստացան երկու պաշտոնյաներ՝ Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար էդգար Արշակյանը և Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

«Որակի նշան 2022» ընկերության մրցանակակիր դարձան նաև`  «ՕՎԱԼ ՓԵՔ»  ընկերությունը, «Դերժավա» ապրանքների խումբը ներկայացնող ապրանքանիշը, «Բաղրամյան ալյուր»  ընկերությունը,   «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն,  «Պատրիոտներ»  թեյերի արտադրությունը, «Ջինջ»  ընկերությունը,  «Էկոսենս» հետազոտությունների լաբորատոր ցանցը, «Ատամ» էսթետիկ կենտրոնը, «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը , Իջևանի գինու-կոնյակի գործարանը, «Լուսակերտի Էլիտ» թռչնաֆաբրիկան,  «Ֆլեշ»  ընկերությունը, ՀՀ Աուդիտորների պալատը, «Դիլի» կաթնամթերքը,  «Կապան» ՃՃՇ ընկերությունը, «Pro decor» դիզայներական ընկերությունը, «Arta Tour» տուրիստական ընկերությունը,  Արցախից «Հաթերք ֆուդ» մեղրի տեսականի արտադրող ընկերությունը եւ Արմենիա ՀԸ «Ժամը» լրատվական հաղորդումը։   «Որակի նշան» կազմակերպությունը նախատեսում է «Տարվա Ապրանքանիշ-2023» մրցանակաբաշխությունը  իրականացնել Դուբայում, իսկ «Տարվա բժիշկ, տարվա բուժկենտրոն-2023»-ը` Փարիզում։

 

Նյութի սկզբնաղբյուրը՝ news.am

Նյութի հղում ՝   https://news.am/arm/news/736292.html

Coca Cola-ի գովազդային ակցիան Twitter-ում
26.01.2019


Coca-Cola –ի հովանավորչական գովազդը հայտնվել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը քննարկող միկրոբլոգներում: Օրվա ընթացքում գովազդային հայտարարությունները ցուցադրվել են 86 միլիոն անգամ, և օգտվողների 6 տոկոսն արձագանք է տվել:

Coca-Cola-ն երկրորդ գովազդատուն է, որն օգտվում է այդպիսի գովազդային միջոցից: Twitter-ում ամենաքննարկվող թեմաներից մեկի հովանավորությամբ զբաղվող առաջին ընկերությունը Disney Pixar-ն էր: Միկրոբլոգների օգնությամբ ընկերության նոր անիմացիոն ֆիլմը` ''Toy Story 3''-ը, առաջընթաց ապրեց:

Twitter-ը համարվում է գերհզոր միկրոբլոգային սերվիս: Ամեն ամիս այն ունենում է ավելի քան 100 միլիոն այցելուներ: Իր գովազդային համակարգն այն ներկայացրել է ապրիլին, սկզբնապես թույլ տալով հայտարարությունների տեղադրում` փնտրման արդյունքներում: Երկրորդ քայլը դարձավ գովազդի տեղադրման հնարավորությունը "trending topics" բաժնում, որտեղ հավաքված են օգտվողների տարբեր թեմաներին նվիրված գրառումերը, օրինակ` ֆիլմերին, երաժշտական կատարողներին կամ հանդիսություններին:

Հայտնի են սրտի համար առավել օգտակար հինգ մթերքները
28.01.2019

 


Բրիտանական դիետիկ ասոցիացիայի մասնագետները պարզել են, որ չմշակված հացահատիկից մթերքների ամենօրյա օգտագործումը սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը նվազեցնում է 9%-ով, հայտնում է Sunday Express պարբերականը:

Սննդաբանները եզրահանգել են, որ սրտի հիմնական թշնամին խոլեստերինն է: Այն կուտակում է արյան անոթների պատերին, ազդում ուղեղը սնող զարկերակների վրա: Խոլեստերինի ավելցուկը հանգեցնում է սրտի իշեմիկ հիվանդության զարգացմանը:

Հետազոտողները նշում են, որ սննդում ցելյուլոզայով հարուստ մթերքների ներառումը ինքնատիպ «գել» է առաջացնում, ինչը նվազեցնում է խոլեստերինի յուրացումը: Սննդաբանները խորհուրդ են տալիս օրվա սննդակարգում ընդգրկել շագանակագույն բրինձ, կոշտ ցորենից մակարոնեղեն, վարսակի շիլա, տարեկանի հաց և քվինո:

Առաջարկվող մթերքների ցանկում ընդգրկվել են նաև մրգեր և բանջարեղեն: Բացի ցելյուլոզայից, դրանք պարունակում են կալիում, որը նպաստում է արյան ճնշման կարգավորմանը:

Սրտի համար օգտակար է նաև ձուկը, որի մեջ պարունակվող օմեգա-3 ճարպերը բարելավում են սրտի աշխատանքը: Բացի այդ, ձկնեղենը լրացնում է օրգանիզմի կալիումի, B6 և B12 վիտամինների պահանջը: Շաբաթվա ընթացքում ձկան չորս չափաբաժնի ներառումը սննդակարգում նվազեցնում է սրտի կաթվածի ռիսկը 21%-ով:

Բլոգ